Չի եղել մի իրադարձություն, որի մասին համապատասխան գերատեսչությունը՝ ԱԳՆ-ն, չի տեղեկացրել.Ռուբինյան

 

Այս գործընթացում Թուրքիան և ՀՀ-ն գործուղել են հատուկ ներկայացուցիչների, ոչ թե բանագնացների։ Այս մասին ԱԺ հերթական նիստին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Մոսկվայում իր և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլչի հանդիպմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հատուկ ներկայացուցիչը մեր դեպքում պաշտոն չէ, գործառույթ է, ես չեմ նշանակվել որևէ պաշտոնի, ԱԺ փոխնախագահ եմ, իրականացնում եմ հատուկ ներկայացուցչի գործառույթը, որը ինձ պատվիրակվել է հրապարակայնորեն, այդ թվում՝ փաստվել է Արտգործնախարարության հայտարարությամբ։ Ասում եք՝ ինչո՞ւ եք բյուջեով մեկնել․ բա ինչո՞վ պետք է մեկնեի, ծրարով փող ստանայի, գնայի տոմս առնեի, գնայի՞։ Ինչու ԱԺ-ի՞ բյուջեով․ ԱԺ-ն առանձին կառույց է, որը պետության հետ կապ չունի՞»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է Թուրքիայի ներկայացուցչին տեղափոխող ավտոմեքենան եղել դրոշով, ՀՀ-ինը՝ ոչ, Ռուբինյանը պատասխանեց, որ երկու հատուկ ներկայացուցիչները, մինչև իրար հետ հանդիպելը, հանդիպել են ՌԴ փոխարտգործնախախարի հետ, իսկ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն այդ հանդիպմանը ներկայացել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին սպասարկող ավտոմեքենայով։

Անդրադառնալով այն պնդումներին, որ հանրութոյունն ամեն ինչի մասին տեղեկանում է Թուրքիայից, Ռուբինյանը նշեց, թե մինչ այս պահը այս գործընթացում չի եղել մի իրադարձություն, որի մասին համապատասխան գերատեսչությունը՝ ԱԳՆ-ն, չի տեղեկացրել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով