44-օրյա պատերազմում կրած պարտությունից, անհաջողություններից հետո պարտությունների շարանը շարունակվում է.Սեյրան Օհանյան

 

Անկասկած, Հայաստանում և Արցախում այսօր տիրող սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար: Այս մասին ԱԺ հերթական նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության նախագծի հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանը՝ նշելով, թե այդ հարցն օրակարգում ընդգրկելով՝ նաև հնարավորություն է ստեղծվում ուսումնասիրել և քննարկել այսօր սահմանում տիրող իրավիճակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«44-օրյա պատերազմում կրած պարտությունից, անհաջողություններից հետո պարտությունների շարանը շարունակվում է, ու այն անմիջական անդրադարձ ունի այն իրավիճակին, որը տիրում է այս սահմաններում: Լսումներ անցկացնելով, քննարկելով՝ հնարավորություն ունեինք նշել բոլոր այն «կարմիր գծերը», որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին և Արցախին։ Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և ոչ ոք չի ասում, որ մեկ օր սահմանները մեր հարևանների հետ չպետք է ճշտենք: Այո, մեր հարևանների, այսինքն՝ հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն, առաջին նախապայմանը դա է, որ ստեղծվեն համապատասխան խաղաղության պայմաններ, և այդ շրջանակներում իրականացվեն սահմանազատումն ու սահմանագծումը»,-ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը դիտարկմամբ՝ այս միջոցառումները ժամանակավրեպ են և լուրջ հարված կհասցնեն ՀՀ տարածքային ամբողջականությանը, Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, մեծ քար կնետվի նաև Արցախի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման հնարավորությունների վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով