Արտակարգ դեպք Երևանում. Հայփոստի «006» փոստային բաժանմունքը թալանելուց հետո 38-ամյա գողը չկարողացավ փախնել

 

shamshyan.com-փոխանցմամբ  այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50–ի սահմաններում  ՀՀ ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գարեգին Նժդեհ փողոցի  7 հասցեում գործող   «006»  փոստային բաժանմունք գող է մտել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը կառավարման կենտրոնից փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ, ինչից հետո նույն գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի,  վաշտի հրամանատար  Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ,  շրջափակել են շենքի ողջ տարածքը, քանի որ  կան մի քանի մուտքեր ու  գողը կարող էր դիմել փախուստի:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է որ Երևանի բնակիչ,  38-ամյա Խորեն Մ.-ն ձեռքերով կոտրել է Հայփոստի մուտքի դռան ապակին, մտել ներս և դրամարկղից հափշտակել է գումար:

 

Կասկածյալ Խորեն Մ.-ն հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

 

Փոստի  տեսախցիկներն էլ արձանագրել են ինչպես է տեղի ունեցել գողությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով