8 ամիս է՝ զինվորը չկա. Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել, նրա մասին տեղեկություն հրամանատարությունը չունի. Փաստաբան

 

Նկարում Նորիկ Մկրտչյանն է, ով 2021թ.-ի փետրվարի 8-ին զորակոչվել է ծառայության, ծառայել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը, իսկ այդ օրվանից մայրը որդու մասին որևէ տեղեկություն չունի: Հրամանատարությունը` «նույնպես», ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել: Հարգելի պաշտպանության նախարարություն, Քննչական կոմիտե, շուրջ 8 ամիս ինչո՞վ եք զբաղված: Ու՞ր է զինվորը: Մինչ այս պահը քանի՞ սպա է պատասխանատվություն կրել զինվորի առեղծվածային անհետացման դեպքով: Այլ հարցերը դեռ հրապարակային չեմ հնչեցնում, բայց դրանց պատասխանները հուսով եմ կստանանք», – նշել է նա, հավելելով, որ այսօր կներկայացնի հաղորդում` հանցագործության մասին։

email sharing button

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով