Եթե ձեզ թվում է, որ ես «սկզբնական» ու «նորակոչ» նիկոլականների թվում ընկերներ ու հարազատներ չեմ ունեցել, ապա չարաչար սխալվում եք.Ռուբեն Մելիքյան

Հայաստանը՝ ամեն ինչից վեր!
Եթե ձեզ թվում է, որ ես «սկզբնական» ու «նորակոչ» նիկոլականների թվում ընկերներ ու հարազատներ չեմ ունեցել, ապա չարաչար սխալվում եք։ Ունեցել եմ։ Ու շատ եմ ունեցել։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Եթե ձեզ թվում է, որ այդ մարդկանց հետ կապերը կտրուկ խզելը հեշտ է եղել, ապա նույնպես չարաչար սխալվում եք։ Մարդկանց հետ ճանապարհ ենք անցել, տարբեր առիթներով իրար «մեջք ենք պահել», տարբեր առիթներով իրար ապացուցել ենք, որ ընկերությունն ու հարազատությունը արժեքավոր են մեզ համար։
Բայց «սև նոյեմբերից» հետո ամեն ինչ փոխվել է։ Որևէ նիկոլականի անգամ բարևելն եմ համարում անպատվաբեր արարք։ Ու՞ր մնաց՝ անձնական հարաբերություն պահպանելը։
«Առողջ ռադիկալիզմը» սկսում է հենց անձնականից։ Դա ի՛մ ընտրությունն է, և ես այն կատարել եմ գիտակցված։
Ուստի «դե քաղաքականը՝ քաղաքական, բայց անձնականը ուրիշ է» ասողներին ու այդ «սկզբունքի» ներքո նիկոլականների հետ հարաբերություն պահողներին, մեղմ ասած, չեմ հասկանում։ Ու չեմ վստահում։
Հայաստանը՝ ամեն ինչից վեր!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով