Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան երթևեկելի գոտի

 

Դեկտեմբերի 22-ին, ժամը 13։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից․ կա մոտակա լիճը ընկնելու վտանգ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները «ZIL-131» կունգ կարապիկի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան երթևեկելի հատված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով