Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել .«Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը շարունակում է 44-օրյա պատերազմի պարտության մեղքը բարդել բանակի վրա․ նրանք հերթական օպերացիան են մտածել։ Օրերս ՔՊ համակիր-բլոգեր Ռոման Բաղդասարյանը, որը հունիսի 20-ի ընտրությունների օրը ՔՊ շտաբից հրապարակված լուսանկարում շատ մոտ կանգնած էր Արայիկ Հարությունյանի կողքին, սկանդալային հայտարարություն է արել գեներալիտետի մասին․ մեղադրել է արցախցի սպաներին ու գեներալներին՝ Մատաղիսում 200 մարդու սպանելու մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ տեղեկացանք, որ Արցախի դատախազությունը սա ընդունել է որպես հաղորդում հանցագործության մասին եւ Արցախի Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել է բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեսանյութը՝ հետագայում այն ուսումնասիրելու նպատակով: Չի բացառվում, որ հերքվեն բլոգերի տեղեկությունները՝ ԱԱԾ-ն քրգործ հարուցելու հիմքեր չտեսնի, սակայն հայտարարությունը մարդկանց մոտ կթողնի տպավորություն, որ ոչ թե քաղաքական իշխանությունն է պարտության պատասխանատուն, այլ՝ գեներալիտետը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով