Կուսակցական գործունեությամբ ու քարոզչությամբ զբաղվելու պատճառով քահանա է կարգալույծ արվել

 

Դեկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ. Ղազար քահանա Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տնօրինության համար հիմք է ծառայել Ղազար քահանայի կողմից հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ դրսևորած անհնազանդությունը, եկեղեցականի կոչմանն ու առաքելությանը անհարիր կուսակցական գործունեությամբ ու քարոզչությամբ զբաղվելը և Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի հետ հանդիպելու հրավերները մերժելը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Հայկ Պետրոսյան ավազանի անունով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով