Կոչ եմ անում մաս չկազմել ընտրական պրոցեսների ոտնահարման գործընթացին․ Մամիկոն Ասլանյան

 

Մամիկոն Ասլանյանը կոչով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․

Հարգելի՛ ընկերներ, կոչ եմ անում մաս չկազմել ընտրական պրոցեսների ոտնահարման գործընթացին։ Դուք բոլորդ Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչներ եք և վաղը պիտի քայլեք այդ քաղաքի փողոցներով։ Բոլորդ մասնակից եք եղել ընտրական պրոցեսներին և քաջատեղյակ եք արձանագրված արդյունքներին։ Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին, վանաձորցու կամքին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն։ Միևնույն է՝ արդարությունը հաղթելու է, բայց ճիշտ կլինի, որ այն հաղթի ձեր ձեռամբ։ Ովքեր ուղղորդում են ընտրական պրոցեսները, նրանք մեծ առումով վանաձորցի չեն, բայց ձեզ են թողնելու այս ողջ գործընթացի սև խարանը, որը կրելու եք սերնդեսերունդ։
Գործեք հանուն Վանաձորի և վանաձորցու:
Աստված առաջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

two × four =