Իրենք գնում բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, Հայաստանն ու Արցախը տանում նոր արկածախնդրության, հետո էլ՝ թե բա իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը.Տիգրան Աբրահամյանը`իշխանությանը

 

Իշխանության տարբեր դեմքեր՝ գործադիրից օրենսդիր, իրար հերթ չտալով հարցազրույցների շարք են սկսել, որի միակ ասելիքն այն է՝ բա ինչու ընդդիմությունը սա չի արել, նա չի արել:Այս  մասին գրառում է արել «Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր    Տիգրան  Աբրահամյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

«Հասարակությունն իշխանությունից պահանջում է պատասխաններ 44-օրյա պատերազմի, մի քանի հազար զոհերի, գերեվարվածների, ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջելու, Արցախի տարածքները հանձնելու, անվտանգության համակարգը չվերականգնելու մասին, իսկ ի՞նչ են պատասխանում սրանք:
Թե բա ինչի ընդդիմությունը սա չի անում, նա չի անում: Վերջը կողմնորոշվեք, եթե դուք ձեր անելիքը չեք տեսնում, չեք անում, պատասխանատվություն չեք զգում ու ձեր սպասելիքն ընդդիմությունից է, ապա թողեք գնացեք ու հետո որպես քաղաքացի, ընդդիմադիր ուժ կպահանջեք ձեր ինչու-ների պատասխանները:
Իրենք գնում բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, Հայաստանն ու Արցախը տանում նոր արկածախնդրության, հետո էլ՝ թե բա իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը:
Դեռ երես էլ ունեն մարդամեջ են մտնում ու լուրջ դեմքերով հարցադրումներ անում»,-գրել է  Աբրահամյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով