Իշխանության տարբեր դեմքեր՝ գործադիրից օրենսդիր, իրար հերթ չտալով հարցազրույցների շարք են սկսել, որի միակ ասելիքն այն է՝ բա ինչու ընդդիմությունը սա չի արել, նա չի արել:Այս մասին գրառում է արել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Հասարակությունն իշխանությունից պահանջում է պատասխաններ 44-օրյա պատերազմի, մի քանի հազար զոհերի, գերեվարվածների, ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջելու, Արցախի տարածքները հանձնելու, անվտանգության համակարգը չվերականգնելու մասին, իսկ ի՞նչ են պատասխանում սրանք:
Թե բա ինչի ընդդիմությունը սա չի անում, նա չի անում: Վերջը կողմնորոշվեք, եթե դուք ձեր անելիքը չեք տեսնում, չեք անում, պատասխանատվություն չեք զգում ու ձեր սպասելիքն ընդդիմությունից է, ապա թողեք գնացեք ու հետո որպես քաղաքացի, ընդդիմադիր ուժ կպահանջեք ձեր ինչու-ների պատասխանները:
Իրենք գնում բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, Հայաստանն ու Արցախը տանում նոր արկածախնդրության, հետո էլ՝ թե բա իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը:
Դեռ երես էլ ունեն մարդամեջ են մտնում ու լուրջ դեմքերով հարցադրումներ անում»,-գրել է Աբրահամյանը
Նմանատիպ նորություններ:
ՆԳՆ մարզային վարչության պետը արցախցի ֆոտոլրագրողին ասում է` «Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախո...
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոն...
Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբա...