Հրապարակում կտեղադրվի գլխավոր տոնածառը, բայց ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպվի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի

 

Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:

Միաժամանակ քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում: Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով