Հանրապետության հրապարակում անձնակազմի կառավարման բաժնի պետը Toyota Prado-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

 

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Այս  մասին  տեղեկացնում   է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամը 23:00-ին, ժամը 31-ամյա Հրանտ Մ.-ն. իր վարած Toyota Prado մակնիշի 531 LL 11 համարանիշի ավտոմեքենայով, Վազգեն Սարգսյան փողոցում, Հանրապետության հրապարակի սկզբնամասում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարների, Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների և բժիշկների օգնությամբ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

 

Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

 

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Հրանտ Մ.-ն աշխատում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» Փակ Բաժնետիրական ընկերությունում՝ անձնակազմի կառավարման բաժնի պետ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով