Գյումրու բնակչուհու սպանության կասկածանքով ձերբակալվել է 49-ամյա տղամարդը

 

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:Այս  մասին  տեղեկացնում  է ՀՀ քննչական կոմիտեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է «Գյումրու շտապ բուժական օգնություն» ՓԲԸ-ից 2021թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:50-ին,  որով ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժինը տեղեկացվել է, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող հագուստի սրահում հայտնաբերվել է կնոջ դի:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ նշված հագուստի սրահի հատակին հայտնաբերվել է Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու դիակը՝ պարանոցի առաջնային մակերեսին հորիզոնական կտրած վերքերով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն, վերցվել են նմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են առգրավումներ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1972թ. ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ 63-ամյա կնոջ սպանության կասկածանքով և տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով