Այս պահին համայնքի ղեկավար էլ չունենք, պաշտոնակատար էլ չունենք եւ տարավերջյան բյուջետային գործընթացի հետ կապված.Արթուր Օհանյան

 

Վանաձոր համայնքն այս պահին ունի իրավական կազուսային խնդիրներ, քանի որ այս պահին կասեցված է նաեւ համայնքաի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Վանաձորի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանը:

«Այս պահին համայնքի ղեկավար էլ չունենք, պաշտոնակատար էլ չունենք եւ տարավերջյան բյուջետային գործընթացի հետ կապված, համայնքի նկատմամբ որոշակի պարտավորություններ ունեցող  մարդկանց լիազորությունների հետ կապված, համայնքի՝ այլ սուբյեկտներին ունեցած պարտավորությունների հետ կապված առաջանում է վակուում եւ դա լուծելու համար պետք է շատ հրատապ ընտրվի համայնքի ղեկավար:

Դրա համար ես խնդրում եմ, հորդորում եմ այն պատկան մարմիններին, այն մարդկանց, որոնք ազդեցություն ունեն այս հարցում, թող իրենց գործողությունները բխի Վանաձորի շահերից»,-ասաց նա՝ հավելելով, որ «Լուսավոր Հայաստանը» տակտիկական ջիգեր է գործադրում, որ խաթարի համայնքապետի ընտրության այս գործընթացը:

Անդրադառնալով նրան, որ ավագաննի անցած 5 ուժերից որեւէ մեկը 50 տոկոս չի ստացել, նա ասաց. «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ստացել է ավագանու 33 տեղերից 15 մանդատ, մեր դաշինքը ունի հնարավորություն համագործակցել ավագանի անցած բոլոր 4 ուժերից որի հետ ուզի: Այս պարագայում, քանի որ Մամիկոն Ասլանյանը կալանավայրում է,ւ մենք ունենք ոչ թե 15, այլ 14 մանդատ: Դրանով այդ այլընտրանքի սկզբունքը խաթարվում է: Այսինքն մեր առջեւ պայման է դրվում՝ դուք կամ առնվազն 2 քաղաքական ուժի հետ պետք է համագործակցեք, կամ այն քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն 5 մանդատ կամ 9 մանդատ»:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:

Բացի այդ, պարզվեց, որ ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

five × 5 =