Հրդեհ Ստեփանակերտում, այրվել է «Գինետուն» ռեստորանը

Դեկտեմբերի 24-ին ժամը 03:19-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հ. Թումանյան 36 հասցեում հրդեհ է բռնկվել : Նախնական տվյալներով այրվում է «Գինետուն» ռեստորանը :
Այս մասին  տեղեկացնում   է  ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու համար դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության, փրկարարական ուժերի վարչության հրշեջ փրկարարական մասի երկու մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին , լիամարվել` ժամը 05:06-ին:
Հրդեհի հետևանքով տուժած չկա:
Նախնական տվյալների համաձայն Ստեփանակերտ քաղաքի Հ. Թումանյան 36 հասցեում ամբողջությամբ այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին (ծնվ.1976թ.) պատկանող «Գինետուն» ռեստորանի երկու սենյականոց շինությունը և ներսում գտնվող գույքը:
Հաղորդագրությունը փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ներին, ինչպես նաև ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով