Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ժամը 20։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Hyundai Sonata և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու վիրավորին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։
Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։