Արտաքին աշխարհի համար իշխանությունները պարզ են դարձնում, որ Արցախի մնացած հատվածը որևէ կերպ պահելու կարիք չունեն.Սուրեն Սարգսյան

 

Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում: Մասնվորապես, հանդիպելով ընդունող երկրի իշխանություններին, խնդրում են օգնել «խաղաղության դարաշրջանի» բացման համար: Այսինքն՝ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս լուծված է և Հայաստանի առաջնահերթությունն այլևս Արցախը չէ (ինչպես նկատում եք, սա Բաքվի թեզն է): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ընդունող երկրներում սա ընկալվում է Արցախից ամբողջությամբ հրաժարվելու դիրքորոշում, որին ի պատաախան սովորաբար հնչում է «դե, եթե Արցախն այլևս ձեզ պետք չէ, կենտրոնանանք այլ հարցերի վրա» պատասխանը: Այսինքն, գոնե արտաքին աշխարհի համար իշխանությունները պարզ են դարձնում, որ Արցախի մնացած հատվածը որևէ կերպ պահելու կարիք չունեն»,֊գրել է Սարգսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով