Իշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում՝ անընդհատ համոզելու և հիմնավորելու իր զիջողականությունն ու պարտությունների շարքը.Աբրահամյան

 

 «Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր    Տիգրան  Աբրահամյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Արցախի Ճարտար քաղաքի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողների նոր սադրանքը գալիս է լրացնելու հոկտեմբերին Մարտակերտի ուղղությամբ, իսկ նոյեմբերին Շուշիի հարակից հատվածում՝ գլխավոր մայրուղու ուղղությամբ, ադրբեջանցիների իրականացրած հանցագործությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ստացվում է, որ վերջին 3 ամիսներին ադրբեջանական սադրանքների արդյունքում, Արցախում 3 քաղաքացիական անձ է սպանվել՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ, Ջրմուղի մասնագետ և անասնապահ։
Անկախ մահվան ելքով այս միջադեպերի հանգամանքներից, դեպքի վայրերից ադրբեջանցիների դրդապատճառը մեկն է՝ սպանել հային, խաթարել արցախցիների այդպես էլ չհաստատված խաղաղությունը և հիշեցնել թուրքի ատելության և իրական նպատակների մասին։
Որքան էլ ցավալի լինի արձանագրումը, այս միջադեպերը հնարավոր էր կանխել, եթե Արցախում և հատկապես Հայաստանում որոշումներ կայացնողները հստակ գիտակցեին մեր առաջնահերթությունները, ժամանակին ֆիքսեին սպառնալիքները և դրանից բխող կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեին։
Իշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում՝ անընդհատ համոզելու և հիմնավորելու իր զիջողականությունն ու պարտությունների շարքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով