Ապրիլյան պատերազմում զոհված սպայի 16-ամյա դուստրը մահացել է

 

Ծանր հիվանդության հետևանքով երկար մաքառումներից հետո երեկ՝ դեկտեմբերի 1-ին, հիվանդանոցում մահացել է Ապրիլյան պատերազմում Ջրականի (Ջեբրայիլ) պաշտպանության ժամանակ արիաբար նահատակված հադրութեցի տանկիստ, մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Մարիետան 11 տարեկան էր երբ հայրը հայրենիքի պաշտպանական մարտերում տանկի մեջ թշնամու հրետակոծությունից նահատակվեց։ Հոր զոհվելու ծանր ապրումներից հետո երեխայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ։ Նա երկրորդ ցավոտ ապրումները զգաց երբ 2020 թվականի հոկտեմբերին հոր գերեզմանը Հադրութում թշնամու վերահսկողության տակ մնաց… Մեր սիրելի Մարիետան միացավ իր հայրենիքի նվիրյալ հերոս հայրիկին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր սիրելի Մարիետան միացավ իր հայրենիքի նվիրյալ հերոս հայրիկին։ Լույսերի մեջ մնաս Արցախի լուսե դուստր Մարիետա…»,- նշված է «Արցախ Հայաստան» ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով