Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են MAN բեռնատարն ու «06»-ը, բժիշկները պայքարում են 18-ամյա վիրավորի կյանքի համար

 

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։Այս մասին հայնտում է  հայտնում է SHAMSHYAN.com-ը:

 

Ժամը 12։00-ի սահմաններում Արազափ-Վարդանաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Զավեն Նազարեթյանի վարած MAN մակնիշի բեռնատարն ու 18-ամյա Համլետ Սլոյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր բժշկական կենտրոն։

 

Վթարի հետևանքով «06»-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և իրենց ավտոմեքենայով էլ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

eleven − 1 =