«Խաղաղության դարաշրջանը» չբացած արդեն փակվեց.Տիգրան Աբրահամյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության և սահմանի արևելյան հատվածում առաջացած լարվածության հաստատումից հետո, սահմանագծից հակասական, տհաճ ու վատ լուրեր են փոխանցվում, ՊՆ-ն ճիշտ կանի որոշակի ինտենսիվությամբ հաղորդագրություններ փոխանցի։Այս  մասին գրառում է արել «Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր    Տիգրան  Աբրահամյանը:

 

Որքան այդ հաղորդագրությունները օբյեկտիվ և համապարփակ լինեն այնքան լավ, որովհետև տեղեկատվություն թաքցնելը մեր օրերում բավականին բարդ է և դա ոչ միայն խուճապի, այլև բացասական այլ հետևանքների է բերելու։
«Խաղաղության դարաշրջանը» չբացած արդեն փակվեց։ Սրանց իշխանության պայմաններում խաղաղություն երբեք չի լինելու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով