ՏԻՄ ընտրություններն այսօր շատ հարմար միջոց են հասարակության ուշադրությունը, Հայաստանը կործանելու թեմայից շեղելու համար.Արտակ Զաքարյան

ՏԻՄ ընտրություններն այսօր շատ հարմար միջոց են հասարակության ուշադրությունը, Հայաստանը կործանելու թեմայից շեղելու համար;Այս մասին  գրառում   է արել  Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

«Տեղերում ակտիվ մարդիկ, կուսակցությունները, լրատվաշիջոցները, այլ կազմակերպություններ, մինչև տարեվերջ զբաղված են խոշորացված համայնքների ավագանու համար պայքարելով։
Զուգահեռաբար՝ երկիրը նվաստացած ճզմվում է թուրք-ադրբեջանական մամլիչի տակ։ Պետության սահմանները գրեթե բարձիթողի վիճակում են։ Ազգային Ժողովի ու Նախագահի ինստիտուտները չեն գործում։ Անվտանգության խորհուրդը ծառայում է Նիկոլի շոու-ժողովների և հերթական հանձնված դիրքերի մասին հայտարարելուն։ ՊՆ-ն և ԳՇ-ն խրվել են իրավական ու բորյահոգեբանական ճգնաժամի, գուցեև ընկճախտի մեջ։ ԱԳՆ-ն՝ խորը ընդհատակում է։ ԱԱԾ-ն խճողվել է ներքին ու արտաքին քաոսի մեջ։ Ոստիկանությունը՝ հազիվ պաշտպանում է կառավարության անդամներին ընդդիմադիր քաղաքացիներից։
Այս ամենի ֆոնին, երկրի խնդիրները օր օրի ավելանում ու բարդանում են։ Քաղաքական ընդդիմությունը հուսահատ ճիչերի և անկազմակերպ գործողությունների մեջ է։ Փորձագիտական հանրույթը՝ հազիվ հասցնում է օրվա փոփոխվող թեմայի մակերեսային մեկնաբանություններով զբաղվել։ Արցախը՝ անորոշության ու մոռացության ճանապարհին է։
Եվ կան մարդիկ, որոնք դեռ հույս ունեն, որ Նիկոլը երկրի համար ինչ-որ «լավ բան» պետք է անի։ Նիկոլն ինչ-որ կարող էր, արել է։ Ավելի ճիշտ՝ ինչ-որ պետք է աներ, հիմնականում արել է։ Մնացել է երկու բան. Սյունիքը թուլացնելով՝ թուրքական աշխարհին միմյանց կապող ճամապարհներ տալ, այնուհետ նաև սրելով հակառուսական ալիքը, նոր քաոսի ու ցնցումների տանել Հայաստանը»,-գրել է  Զաքարյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով