Տեղեկատվություն աղիքային վարակի դեպքերի վերաբերյալ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2021 թվականի նոյեմբերի 4-ին ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել առ այն, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 15 անձ, որոնցից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։ Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության։Այս մասին  տեղեկացնում է  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը;

 

Առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հավանական պատճառը պայմանավորված է սննդային գործոնով, բոլոր քաղաքացիները սնվել են Երևան քաղաքի միևնույն պիցցերիաների ցանցի 2 կետերում:
Ներկա պահին համաճարակաբանական հետազոտություններն ընթացքի մեջ են, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով