ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 31-ին ժամը 20:13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով