Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք. Ավետիք Իշխանյան

Դրան ոչ կարողանում եմ տեսնել, ոչ լսել. Կարդացի, որ կառավարության նիստի ժամանակ բարբաջել է, թե Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է, որ «միջանցք» չլինի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք։ Հո դրա համար պատերազմ չէի՞նք անելու։ Հետո էլ՝ Սյունիքը տվեցինք, որ մնացյալ Հայաստանը պահենք, հո պատերազմ չէի՞նք անելու։

 

Եվ ի՞նչ․․․Եվ ոչինչ․․․Իհարկե, ընդդիմությունը շտապ քննարկումներ կկազմակերպի, խիստ հայտարարություն կընդունի, մի թեթև բողոքի ցույց կանի և վերջ։ Եվ արդեն, ոչ թե «Վերք Հայաստանի», այլ՝ վերջ Հայաստանի»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով