Սերժ Սարգսյանը իշխանությունը որևէ մեկին չի փոխանցել,նախագահը կատարել է փողոցում օրերով իր հրաժարականը պահանջող մարդկանց պահանջը և հեռացել.Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը  գրում է.

Համացանցի մեկնաբանություններում և մարդկանց հետ շփումներում ամենատարածված հիմար հարցը հետևյալն է
«Ինչ՞ու Սերժ Սարգսյանը իշխանությունը փոխանցեց դրան,պահեիք չտայիք,որ էս օրը չընկնեինք»
Հիմա եկեք պատասխանեմ այս հիմար հարցադրմանը ու թեման փակենք:
Նախ լարեք ձեր հիշողությունը և մի պահ ձեզ տեղափոխեք մտովի 2018թ ապրիլ,երբ ամբողջ երկրով մեկ հենց դուք(հիմնականում այդ հիմար հարց տվողները) փողոցում էիք,փակում էիք ճանապարհները,երկիրը կաթվածահար էիք արել:
Ամբողջ ցավը նրանում է,որ տպավորություն է ստեղծվում,որ հրապարակում մարդ չկար և մի քանի հոգի պահանջեց նախագահի հրաժարականը նա էլ այն տվեց:Հազարներով երիտասարդներ`եթե ոչ տասնյակ հազարներով էյֆորիայի մեջ փողոցներից տուն չէին գնում իբր պայքարում էին իսկ իրականում մի մանիպուլյատորի ձեռքում դարձել էին խաբված զանգված:Ու էսօր ասում են բա ի՞նչի տվեցիք իշխանությունը էս կապիտուլյանտին:Երեխաներ մանկական սայլակներով առաջին գիծ կանգնած ի՞նչ կարող էր անել թշնամուն հաղթած հերոս նախագահը`իհարկե նա բացառել է որևէ ուժյին լուծում երկրի ներսում,նա միշտ այդ լուծումները օգտագործել է միայն թշնամու դեմ:
Երկրորդը`Սերժ Սարգսյանը իշխանությունը որևէ մեկին չի փոխանցել(բացի իհարկե ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգի)նախագահը կատարել է փողոցում օրերով իր հրաժարականը պահանջող մարդկանց պահանջը և հեռացել երկիրի ղեկավարի պաշտոնից:
Երրորդը`ի՞նչ եք առաջարկում հետին թվով ձեր նկատմամբ ուժ կիրառվեր՞,զոհեր և վիրավորներ լիներ մայրաքաղաքի կենտրոնում,որի մեջ չէր բացառվում լինեիք հենց էդ հիմար հարց տվողներից որևէ մեկը,հա՞…«Մերժիր Սերժին» շարծամու
Ի վերջո հասկացեք,եթե իհարկե կարող եք այս գրառումը ուշադիր կարդալ և ընկալել,Նախագահը երբեք չի կառչել որևէ աթոռից,Նախագահը երբեք հայի վրա զենք բարձրացնելու հրաման չէր տա,Նախագահը այնքան իմաստություն ունեցավ,որ առանց մեկ զոհի այդ հարյուր հազարավոր մարդկանցից հանգուցալուծեց ճգնաժամը, ինչը շատ հանգիստ կարող էր նաև այդ պահին առիթ հանդիսանալ արտաքին ագրեսիայի ու էլի շատ բաների,որոնց մասին մենք էլ չգիտենք:
Նման հարց տվողներ մի մոռացեք,որ էդ «չփոխանցելուց» ու ուժ կիրառելուց առաջին հերթին կարող էիք այլևս նման հարցեր տալու հնարավորությունից հավերժ զրկվեիք հենց դուք կամ ձեր կողքին կանգնածը:
Այս հարցադրումը ամենահիվանդ երևակայության դեպքում նույնիսկ համարում եմ կատարյալ հիմարություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով