Սերժ Սարգսյանը իշխանությունը չի’ նվիրել նիկոլին, այլ կատարել է ժողովրդի` ցանկությունը և պահանջը,Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանը   գրում է.

Սերժ Սարգսյանը իշխանությունը չի’ նվիրել նիկոլին, այլ կատարել է ժողովրդի` ցանկությունը և պահանջը, որի’ց ելնելով անցնցում հրաժարական է տվել։
Մոռացել եք ոնց էիք ոգևորվել ընգել փողոցները, առանց հասկանալու թե ինչ եք անում ու ինչ հետևանք է բերելու Ձեր քայլերը։ Հիմա անձամբ ձեր մաշկի վրա եք զգում Ձեր կատարած սխալները։
Բավականին սխալ է մեղադրել մի մարդու ո’վ ահռելի բան է արել երկրի համար, ով շատ սիրելով իր ժողովրդին գնաց այդ քայլին։
Իշխանությունից հրաժարվելը դա այդքան էլ հեշտ չէ, բայց Սերժ Սարգսյանը այդ մարդը չէ, նա արեց դա, որն հասու է միայն վեհ անձնավորության տեր մարդկուն։
Մոռացել եք թե ո’նց էիք ձեզ կոտորում գարնան գռգռված կատվի պես, ո’նց էիք անհասիկ ուղեղներով հավատում կեղծիքներին։
Հեշտ է պահանջել, անել, իսկ երբ արդեն սխալվել եք նոր այդ ժամանակ սկսում եք մեղադրել մեկ այլ մարդու` որն բացարձակ մեղավոր չէ։
Խորհուրդս Ձեզ փոխեք ձեր այդ կարծիքը, դա միանշանակ սխալ է։
Նորից եմ կրկնում` Սերժ Սարգսյանը չի հանձնել իշխանությունը նիկոլին, այլ ժողովուրդն է այդպես ցանկացել։
Մեղավորներին փնտրեք ձեր կողքին։
Հաջողվեց ձեզ հասնել ձեր նպատակին, բայց ի’նչ գնով այն վաճառեցիք ու հիմա ի’նչ գնով եք փորձում գնել այն։
Չի վաճառվում` Հայրենասիրությունը` մարդկային արժեհամակարգը` հավատարմությունը` մարդ լինելը։
Դուք վաճառեցիք ամբողջ փաթեթը, հավատալով գոյություն ունեցող, բայց իրենցից ոչինչ չներկայացնող ոչինչներին։
Ձեզ համոզեցին, որ վաճառեք այդ ամենն, և որոշ ժամանակ անց կստանաք այն ինչ ձեզ այսքան տարի պետք է եղել։
Իրական մյուս կողմի մասին չիմանալով գնացիք և վաճառեցիք։
Ձեր այդ վաճառված լինելու փաստը դուք դա զգում եք սեփական մաշկի վրա։
Բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` Սերժ Սարգսյանի համար րոպեների հարց էր, ընդամենը հրաման էր տրվում և ցրվում էր ամբողջ կեղծիքների հիմքով կառուցված վաճառատեղին, բայց չէ, չարվեց այդպես, որովհետև պաշտոնի մարդ չէ, ժողովուրդը իր համար բացարձակ բարձր արժեք է ու չէր կարող իրեն թույլ տալ բռնության հրաման արձակել իր ժողովրդի դեմ, բայց այսօր տեսնում ենք նման հրամաններ հենց նույն կեղծիքի վաճառատան պարագլխի կողմից։
Տիկնայք և պարոնայք այդ որ ասում եք Սերժնա բերել սրան, բոլորիդ նկար-վիդեո ձեր դեմքերով ամենն կա ու ի՞նչ եթե ձեր ասածով նայենք ստացվումա, որ հատիկ-հատիկ սաղիդ Սերժ Սարգսյաննա ասել դուրս եկեք փողոց հա՞: Գիտեմ, որ այդպես չի եղել ու մյուս անգամ այս թեման չշահարկեք:
Չեք սատկում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

nine − four =