Նոյեմբերի 8 ին անկախ եղանակային պայմաններից հավաքվում ենք Ազատության հրապարակում ու ՈՉ ենք ասում Արցախի կործանմանը.Գեղամ Նազարյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցնում են, շատ են հարցնում, թե ինչպես կանխենք, թույլ չտանք հակահայկական հերթական համաձայնագիրը կամ փաստաթուղթը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը.

«Օրինակ, այսպես, նոյեմբերի 8 ին ժամը 6 ին անկախ եղանակային պայմաններից, անձնական ծրագրերից հավաքվում ենք Ազատության հրապարակում ու ՈՉ ենք ասում Արցախի կործանմանը, Հայաստանի տարածքի բզկտմանը, Հայաստանի թուրքացմանը։

Հավատացեք, որքան շատ լինենք, այնքան այս վարչախմբի ու աշխարհի համար հասկանալի կդառնա, թե մեր ազգի կարող, ստեղծող, արարող հատվածն ինչ է ուզում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնպես որ, բոլորս, ովքեր ֆիզիկապես ի վիճակի ենք, նոյեմբերի 8 ին, ժամը 18 ին հավաքվում ենք Ազատության հրապարակում։

Եւ նրանք, ովքեր կարող էին գալ, բայց այս կամ այն պատճառաբանությամբ չեն գա, հետո թող չասեն՝ բա վերջը ոնց ա լինելու, բա սրանցից երբ ենք պրծնելու»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով