Կրկին պատերազմը բախեց մեր դուռը .«Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կրկին պատերազմը բախեց մեր դուռը: Բոլոր նրանք, ովքեր կարող էին գրել եւ կարդալ, հայտարարություններ արեցին՝ սկսած ֆեյսբուքյան օգտատերերից մինչեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ: Ոմանք կոչ արեցին ապաէսկալացնել իրավիճակը (Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել), մյուսները՝ «քայլեր ձեռնարկել հրատապ հարցերի լուծման նպատակով» (ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Գարեգին Բ-ն կոչ արեց «միջազգային հանրությանը, միջեկեղեցական կառույցներին եւ քույր եկեղեցիների առաջնորդներին՝ հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու եւ կասեցնելու ադրբեջանական հերթական ոտնձգությունները»: Ընդդիմությունը նկատեց, որ պատասխանատուն իշխանությունն է, որը «բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս» («Հայաստան» դաշինք):

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով