Իշխան Սաղաթելյանն Արցախում հանդիպել է Վիտալի Բալասանյանին

 

Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Խոսել ենք երկու խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ:
Երկուստեք կարևորել ենք Հայաստան -Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքը, անդրադարձել ենք պատերազմից հետո Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին:

Արցախում հանդիպել եմ նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։

Քննարկել ենք Արցախի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող շարունակական ոտնձգություններին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննարկել ենք նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը, փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր»,-գրել է Իշխան Սաղաթելյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով