Ի՞նչու մասնակցել նոյեմբերի 8-ի հանրահավաքին.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը   ֆեյսբուքյան  իր էջում գրում է

«Ընդդիմության հաջողության համար պետք է միասնական լինել,թեկուզև շատերս ունենք անպատասխան հարցեր և հիասթափություններ:
Այդ հանրահավաքը իմ կարծիքով կրելու է նաև աշխարհաքաղաքական բնույթ,դրանով մենք որպես էթնոս աշխարհին ասում ենք,որ միայն մեր հաշվին զիջումների չենք գնալու:
Ասում ենք,որ կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է հեռանա:
Ի վերջո դրանով կվերահաստատվի,որ Հայաստանը չի համակերպվել այն ամենի հետ ինչը փաթաթում են մեր վզին:
Եկեք դնենք մի կողմ մեր տարբերությունները,հարցերը,քննադատությունները և միասնական հանդես գանք հանուն ուժեղ և ապահով Հայաստանի»,-գրել է  Բաբայանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով