Հայաստանի, Արցախի և Հայ Ժողովրդի արտաքին անվտանգության առողջ և հզոր ողնաշարը բացառապես հայ և ռուս ժողովուրդների անդավաճան եղբայրությո՛ւնն է

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անբեկանելի է, որ 21-րդ դարում Երկիր մոլորակում  չկա որևէ պետության մեջ գործող մի կուսակցություն, որն իր ժողովրդի և իր պետության անվտանգության և վերջինիս հզորացման համար չունենա դաշնակից-բարեկամ պետություն, որն էլ ենթադրում է արտաքին քաղաքականության կողմնորոշվածություն:

Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի  Դաշնության հետ` ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի,  պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների և դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ,  անփոխարինելի բարեկամությունից, հետևաբար, պետք է՝

  • նպաստել և աջակցել քրիստոնյա հայ և ռուս ժողովուրդների՝ դաշնակից-բարեկամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազնիվ ու անփոխարինելի բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու հզորացմանը.
  • նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պետական իշխանությունների (օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ) կողմից պաշտոնապես կնքված ռազմական, քաղաքական, տնտեսական և մյուս ոլորտներին վերաբերող բոլոր միջազգային պայմանագրերի կատարմանը, պահպանմանն ու նոր՝ առավել արդյունավետ պայմանագրերի կնքմանը.
  • նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսության բոլոր ճյուղերին վերաբերող համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ նոր ծրագրերի ստեղծմանն ու իրագործմանը.
  • նպաստել և աջակցել Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.
  • նպաստել և աջակցել Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.
  • Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) մեջ:

Հայաստանի, Արցախի և Հայ Ժողովրդի արտաքին անվտանգության առողջ և հզոր ողնաշարը բացառապես հայ և ռուս ժողովուրդների  անդավաճան  եղբայրությո՛ւնն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 «Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան»

կուսակցության Առաջնորդ,

 «Հայոց  Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

գնդապետ՝  Խաչիկ Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով