Հայաստանի թրքացման վտանգը կարող է կանխել «նախկինների» վերադարձը.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը  գրում է.

«Պատկերացրեք մի հսկայական կադրային պոտենցիալ,թե ռազմական,թե դիվանագիտական,թե պետական կառավարման առումով գտնվում է «դրսում»,այդ մարդիկ վերջին 30 տարիների անկախ Հայաստանի բոլոր ոլորտներում ունեցել են մեծ ներդրում,ունեցել են հաջողություններ,ձեռքբերումներ,նվաճումներ:Այս ողբերգական վիճակից հնարավոր է դուրս գալ եթե իշխանության գան,ոչ թե փողոցից եկած ապիկար,թրաշամանուկները,այլ հենց այն փորձառու մարդիկ,ովքեր գործից հասկանում են:Նախկին պաշտոնյաների մեծ մասին պետք է հետ բերել:Հայաստանը ուրիշ ռեսուրս ուղակի չունի:
Եվ նրանց հեռացնելը շատերիդ համար կարծում եմ գոնե այսօր պարզ դարձավ ինչի համար էր»,-գրել է  Բաբայանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով