«Գալաքսի» ընկերությունների խումբը ընդլայնում է իր գործունեությունը Բելառուսում. բացվել է TI’ME-ի և Pandora-ի նոր խանութ-սրահը

 

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Թայմլես» ընկերությունը ընդլայնում է իր
ներկայացվածությունը Բելառուսում: Մշակութային ու արդյունաբերական Գրոդնո քաղաքում բացվել է TI’ME և
Pandora բրենդների նոր խանութ-սրահը՝ այսպիսով համալրելով Բելառուսում «Գալաքսիի» ներկայացվածությունը
մայրաքաղաք Մինսկից հեռու՝ Լեհաստանին ու Լիտվային սահմանակից այս քաղաքում:
«TI’ME-ը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Հիշում եմ` տարիներ առաջ, երբ մեր առաջին քայլերն էինք
անում բիզնեսում, միջազգային բրենդներն այն ժամանակ կառավարվում էին տարածաշրջանային ուժեղ կենտրոններից,
որը Թբիլիսին էր, Մոսկվան, բայց ոչ երբեք Երևանը: Գուցե պարզունակ հնչի, բայց որպես հայ բիզնեսմեն, ինձ համար
շատ կարևոր է, որ Հայաստանում ստեղծված բրենդն ու կոնցեպտը կարողացել ենք մասշտաբային ու համադրելի դարձնել
այլ երկրների համար, և որ TI’ME-ի տարածաշրջանային ցանցի զարգացումը, որակն ու կառավարումն իրականացվում է
Հայաստանում՝ հայ մասնագետների կողմից, գլխամասը՝ Երևանում», – ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի
կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:
«Թայմլես» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին՝ բացելով առաջին TI'ME խանութ-սրահը Երևանում: Ի
սկզբանե ընկերությունն ունեցել է ընդամենը 4 աշխատակից, այնուհետև, 9 տարիների ընթացում, աճել և ներկայումս
ունի ավելի քան 300 աշխատակից՝ 36 խանութ-սրահ, երեք երկրում։ Գլխամասային գրասենյակը Երևանում է։ Այսօր
TI'ME-ը ներկայցնում է ավելի քան 40 հայտնի ապրանքանիշ, իսկ տեսականին` 10 000-ից ավելի ժամացույց և զարդ:
«Այս տարի Բելառուսում մեկնարկել է տարածաշրջանային ընդլայնման նախագիծ։ Տարածաշրջանում իր տեսակով
առաջին, TI'ME և Pandora բրենդերի միասնական խանութ-սրահը արդեն բաց է Գրոդնոյի Trinity առևտրի
կենտրոնում, իսկ մենք ակտիվ պատրաստվում ենք Բելառուսի այլ քաղաքներում ևս նոր խանութների բացմանը», – ասել է
TI’ME Բելառուսի ղեկավար Եվգենի Սիմոնենկոն:
TI'ME խանութ-սրահների ցանցում պաշտոնապես ներկայացված են ժամացուցների և զարդերի՝ նորաձևության ռիթմը
թելադրող այնպիսի հանրաճանաչ բրենդներ, ինչպիսիք են Hamilton, Gucci, Frederique Constant, Maurice
Lacroix, PANDORA, Fossil, Emporio Armani, Michael Kors, Diesel, Ti Sento, Brosway, Casio,
Guess, Tommy Hilfiger, Daniel Wellington և այլն:
«2021-2022 թվականների համար ընկերության ռազմավարությունը կայանում է վաճառքների ներկայիս բարձր տեմպը և
շուկայում մեր մասնաբաժինը պահելու, ինչպես նաև, բիզնես տրամաբանության անհրաժեշտությունից ելնելով,
ներդրումներ կատարելու 3 երկրների այլ քաղաքներում՝ ցանցի ընդլայնումն ապահովելու համար, ինչու չէ նաև գրավելու
նոր շուկաներ: Ներկայումս ընկերությունն աշխատում է իր օնլայն վաճառքների պլատֆորմի զարգացման վրա։ Նպատակը՝
հասանելի դարձնել մեր ապրանքատեսականին հաճախորդին ցանկացած վայրից և տալ այն պատվիրելու
հնարավորություն», – ասել է TI’ME ընկերությունների գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ ներքին կառավարման էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով, ընկերությունում իրականացվում են
աշխատանքային գործընթացների թվայնացման գործողություններ, նոր համակարգերի մշակումներ ու ներդնումներ: Մեծ
ուշադրություն է դարձվում նոր մարքետինգային գործիքների օգտագործմանը, հաճախորդների հետ կոմունիկացիայի
բարելավմանը, ինչպես նաև բրենդերի ճանաչելիության բարձրացմանը, ինչը անշուշտ նպաստում է վաճառքների
զարգացմանը և ավելացնում վստահությունը բրենդների նկատմամբ: Չնայած նրան, որ TI’ME խանութներում
ներկայացված է ժամացույցների և զարդերի արդեն իսկ բավականին լայն տեսականի, ընկերությունը այնուամենայնիվ
շարունակում է աշխատել դրա ընդլայնման վրա, դիտարկելով նոր բրենդերի ավելացում, մասնավորապես, բրենդային
ոսկյա զարդեր՝ հասանելի գներով:
«TI'ME»-ը հապավում է, որը բացվում է որպես «Territory Where I'M Excited» («Այնտեղ, որտեղ ես ոգեշնչվում
եմ»): TI'ME-ի խանութ-սրահները տեղակայված են բարձր հաճախելիություն ունեցող առևտրի կենտրոններում, ինչպես
նաև քաղաքների կենտրոնական հատվածներում:
«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը։
Որպես պատասխանատու բիզնես՝ 2020 թվականին ՀՀ բյուջե հարկային վճարումների տեսքով փոխանցել է ավելի քան
11,5 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար): Տեղական շուկայից գնումները կազմել են մոտ 36 մլն ԱՄՆ
դոլար: Ներկայում «Գալաքսի» ընկերությունների խումբն ունի շուրջ 2500 աշխատակից, խմբում միջին ամսեկան
եկամուտը կազմել է 364,716 ՀՀ դրամ, իսկ պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ եկամտային  հարկ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով