Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ հնարավորինս շտապ քննարկել, օրինակ, ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը. Թովմասյան

 

Մեր երկրում ստեղծված այս օրհասական դրության պայմաններում չենք կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ցավալի է, բայց խորհրդարանական երկրում առաջնային մանդատով օժտված պատգամավորներով չենք կարողանում անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ կանխելու մեր պետության հետ կատարվող այս անթույլատրելի իրավիճակը։

Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ հնարավորինս շտապ քննարկել, օրինակ, ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ ովքեր մանդատ կվերցնեն, հայրենիքի դավաճան են։

Հարգելի՛ գործընկերներ, պետք է շտապ գործենք, հայրենիք ենք կորցնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ. Գ. Սա պայքարի տարբերակներից մեկն է, գուցե այլ ձևաչափ առաջարկվի: Կոնսենսուսային լուծում է պետք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով