Արարատի մարզում. ռուսական համարանիշներով Ford Transit-ը մԽրճվել է КамАЗ մակնիշի՝ ցեմենտով բարձված ավտոցիստեռնի մեջ, վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։Այս մասին հայտնում է  հայտնում է shamshyan.com-ը:Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով Ford Transit ավտոմեքենան և КамАЗ մակնիշի՝ ցեմենտով բարձված ավտոցիստեռնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով Ford-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց։

Վերջիններս հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել վարորդին դուրս եբերել ավտոմեքենայից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվորեն ժամանել են նաև Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով