Եթե մեր երկրում կան սթափ ուժեր,քաղաքական ուժեր,պիտի արթնանան.Մարգարիտ Եսայան

Երեք տարի անցավ ե՞ւ․․․երանի ես սխալ լինեի․․Այս մասին  գրառում է արել  ՀՀԿ  նախկին  պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Արդեն մոտ տասն օր մեր երկրում կատարվող իրադարձություններին հեռվից եմ հետեւում,կարելի է ասել,կողքից: Ժողովուրդ ջան,պիտի ասեմ,շատախոսության ռեկորդներ են սահմանվում սոցցանցերում,բոլորը խոսում են,իրենց կարծիքով խելոք բաներ են ասում,քննադատում,դատապարտում,ծաղրում,սպառնում,եւ այս իրավիճակը անչափ ձեռնտու է օրվա իշխանությանը:Նիկոլին մի թերագնահատեք,ինքը մուզմուզ առաջ է տանում իրեն հանձնարարված բոլոր պլանները,նա իր առջեւ դրված գործը մզմզալով իրականություն է դարձնում:Եվ մինչ դուք(մենք) խոսում ենք,միակ զենք ունենալով խոսքը,նա ավիրելով առաջ է գնում :Մարդիկ,ժողովուրդ,խելոքներ եւ տաղանդավորներ,սթափվեք,,ցավոք,խոսքի արժեքը էս պահին զրոյական է,այլ գործիքակազմ է հարկավոր:Մի օր կարթնանք եւ կտեսնենք բանը բանից անցել է: Արցախ,-Հայաստան դաշտում արշալույսները խաղաղ չեն եւ դա ծրագրի հիմնական տողն է….
Եթե մեր երկրում կան սթափ ուժեր,քաղաքական ուժեր,պիտի արթնանան,երկար ձգել եւ սպասել ,որ Նիկոլի վարկանիշը զրոյացվելու է,մեծ շռայլություն կլինի:Այո այն կտրուկ անկումներ է գրանցում եւ շատ արագ,բայց,չստացվի,որ զրոյական կետին հասնելու ճանապարհին հասցնի անել իր սեւ գործը եւ ավարտին հասցնի սարսափելին»,-գրել  է  Եսայանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով