Երկրորդ և երրորդ նախագահների հանրային խոսքով փաստացի սկսում է ուրվագծվել կապիտուլյանտ իշխանության դեմ նոր ակտիվ պայքարի փուլի մանրամասները.Նարեկ  Սամսոնյան

Նախագահ Քոչարյանն էլ բանաձևեց փողոցային պայքարի տեխնիկական պարամետրերը` «բնակչության 20 տոկոսն էլ ակտիվ պայքարի փողոցում, որևէ իշխանություն չի կարող դիմանալ… ավելին, անգամ, եթե բնակչության 5 տոկոսը փողոցում պայքարի իշխանությունը չի կարող մնալ»:Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրում է Նարեկ  Սամսոնյանը:

Երկրորդ և երրորդ նախագահների հանրային խոսքով փաստացի սկսում է ուրվագծվել կապիտուլյանտ իշխանության դեմ նոր (հուսով եմ նաև վերջին և հաղթական) ակտիվ պայքարի փուլի մանրամասները: Էս փուլում, կարծում եմ, հարկավոր է հնարավորինս զերծ մնալ հիմնական ընդդիմադիր ուժերին պառակտող գործողություններ անելուց և պատրաստվել «մեծ փոթորիկներին»: Փաստացի մեր միակ ու հիմնական թշնամին Դավաճանների ոհմակն է իր կապիտուլյանտ առաջնորդով ու հանրությունը մեզանից ակնկալում է հենց դրանցից ազատվելու գործողություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով