Շուտով վերսկսվելու է փողոցային փայքարը. պատրաստվեք Հայրենիքի ազատագրմանը…Արա Վարդանյան

 

Նախագահ Քոչարյանի ասուլիսն ավարտվեց։
Ի՞նչ սպասելիքներ կային այդ ասուլիսից և ի՞նչ եղավ իրականությունյունում (expectations vs reality)։ Սա իրականում շատ կարևոր հարց է։ Կան մարդիկ, որոնք սպասում են պոպուլիզմի, կան` որոնք սպասում են ստերի և կան` որոնք սպասում են իրականության սթափ և ճիշտ գնահատականի։ Ասուլիսը միանշանակ բավարարեց 3-րդ խմբում ընդգրկված մարդկանց, այդ թվում նաև ինձ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Ցավոք, վերջին երեք տարին նաև ժողովրդի վրա է բավականին վատ ազդեցություն ունեցել` մարդիկ ավելի շատ հակված են լսել ստեր, պոպուլիստական մտքեր, բացահայտումներ և նմանատիպ տեղեկատվական աղբ, ինչը շատ տարածված է այն երկրներում, ուր իշխանություններին հաջողվում է քաղաքական բոլոր թեմաները տեղափոխել սոցիալական ցանցերի հարթակ։ Այսինքն ռեալ բողոքը փողոցից տեղափոխվում է համացանց. լայք կամ դիսլայք կոճակը իր վրա է վերցնում քվե տալու, փողոցում պայքարելու և որևէ ռեալ գործողության գնալու հատկանիշները` դրանով իրականում նվազեցնելով իշխանությանը սպառնացող բոլոր վտանգները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Նախագահը շատ պարզ նշեց իշխանափոխության հասնելու համար ամենակարևոր գործոնը` ժողովրդի մասնակցությունը պրոցեսին։ Այո, հերիք է ձեզ ստերով կերակրեք և մասնակից լինեք պրոցեսներին լայքով կամ դիսլայքով։
Շուտով վերսկսվելու է փողոցային փայքարը. պատրաստվեք Հայրենիքի ազատագրմանը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով