«Երևան սիթի» սուպերմարկետի վերելակում հայտնաբերվել է տղամարդու դի.«Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն  գրում է.

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից, որոնք հայտնել են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երևան սիթի» սուպերմարկետի վերելակի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննություն է կատարվում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում 64-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին լուրը։  Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։

«Դեպքի վայրում այս պահին համապատասխան գործողություններ են իրականացվում: Քննություն է կատարվում»,- նշեցին ոստիկանությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մահացած տղամարդն աշխատում է Երևան Սիթի սուպերմարկետում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով