Եթե ուղևորը դիմակ չի կրում, նրան տրանսպորտից իջեցնելու և տուգանելու են

 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում է դիտարկել հասարակական տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից 168.am-ին փոխանցեցին, որ դիտարկումն իրականացնում են միասին, բայց Առողջապահության տեսչական մարմինն է արձանագրություններ կազմում և հետագա վարչական վարույթ իրականացում:

 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դիտարկում են ախտահանիչ հեղուկի առկայությունը, Covid-19-ի վերաբերյալ համապատասխան թերթիկների առկայությունը, որոնք պարտադիր պետք է փակցված լինեն տրանսպորտային միջոցում, ինչպես նաև ուղևորների և վարորդների դիմակների կրումն են ստուգում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ 168.am-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով