Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում.Mercedes մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է

 

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին տեղեացնում է  shamshyan.com-ը:

 

Ժամը 14։40-ի սահմաններում 45-ամյա Միքայել Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի կամրջի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

12 + 13 =