Ոստիկանությունը պահանջել է ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել. ՀՅԴ ՆԱՈւՄ֊ը չի կատարելու պահանջը

 

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որը ներյակացնում ենք ստորև․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր` 15։00֊ին Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև մեր կողմից նախատեսված ակցիայի հարցով մեզ հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից` պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։

Մենք դատապարտում ենք  «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը գործող իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չենք կատարելու ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 15։00֊ին կհանդիպենք Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև»։

Հիշեցնենք՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա է նախատեսում կառավարության շենքի առջև:

Ուսանողական միությունն իր պաշտոնական էջում հայտարարել է հետևյալը. Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը՝ 15։00-ին հավաքվում ենք կառավարության գլխավոր մասնաշենքի առջև` հերթական անգամ ի ցույց դնելու ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով