Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու 07-ը, կա 1 զոհ. 5 վիրավորներից 2–ը երեխաներ են

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս  մասին տեղեկացնում  է shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 17: 30-ի սահմաններում Արևշատ գյուղի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 63-ամյա   Բաղդասար Սահակյանի վարած BMW մակնիշի և 56-ամյա Արմեն Շահբազյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Շահբազյանը մահացել է, իսկ վերջինիս ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 49-ամյա Հռիփսիմե Գրիգորյանը,  49-ամյա Սահակ Թադևոսյանը, 14-ամյա Նարինե Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Բ. Սահակյանի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 12-ամյա  Գագիկ Ս.-ն և 19-ամյա Դավիթ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով