Կասկադյորական ավտովթար Երևանում. Toyota-ն բախվել է գազատար խողովակին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 06:50-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Ներքին Չարբախից դեպի Դարակերտ գյուղ տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում   դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել հենասյունը և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Գագիկ Ասլանյանն ու Վաղարշակ Սարգսյանը, որպեսզի  հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, մինչև կմոտենա ավտոքարշակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասն` shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով