Սպառնալ Նիկոլին քաղաքացիական պատերազմով դա նույնն ա, որ Հռոմի պապին սպառնաք խաչով.Արգիշտի   Կիվիրյան

 

Արգիշտի   Կիվիրյանը ֆեյսբուքյան իր  էջում գրում է.

«Քանի որ Հայկական դաշտում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր այսքանից հետո դեռ հավատում են, որ Նիկոլը ինչ-որ մի պահի իշխանությունը հանձնելու ա գնա, ապա Նիկոլը կարա ոչ թե ասենք մի տաս, այլ հավիտյան էլ իշխի։ Քանի որ կյանքը ցույց ա տալիս, որ իր անգրագետ հալով ինքը ձեզանից շատ ավելի լավ ա հասկանում թե ինչ ա քաղաքականությունը ու իշխանությունը։ Մարդը 25 տարի վիզ ա դրել հանուն այս իշխանության, հիմա հանձնի որ ինչ անի։ Ու համաշխարհային պատմությունից քանի այդպիսի օրինակ գիտեք? Լեւոն Տեր Պետրոսյանի օրինակն էլ չբերեք, Լեւոնը երբեք չի եղել քաղաքացիական պետերազմի ստրատեգ եւ ադեպտ, դրա համար այդքան հեշտ հանձնեց իշխանությունը 1998, երբ կար քաղաքացիական պատերազմի վտանգ, ու 2008 թվականին էլ հետ կանգնեց, երբ թափվեց առաջին արյունը։ Իսկ այ Նիկոլը մի քանի անգամ իր կյանքի ընթացքում ցույց ա տվել, որ ինքը ոչ միայն կամավոր ոչինչը զիջողը չի, ոչ միայն քաղաքացիական պատերազմից խուսափողը չի, այլ ընդհակառակը, ուղիղ կգնա դրան եթե պետք լինի վերցնել կամ պահել իշխանությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Ու այս վերջին ընտրություններում էլ երբ իր հակառակորդները սկսեցին իրեն սպառնալ քաղաքացիական պատերազմով, Նիկոլի մոտ արդեն անթաքույց էյֆորիա էր սկսվում, թե բա ձեզ տենամ, ինչը բավարար եղավ որ իր հակառակորդները ընտրություններից հետո անգամ մի հոգու չհանեն փողոց։ Սպառնալ Նիկոլին քաղաքացիական պատերազմով դա նույնն ա, որ Հռոմի պապին սպառնաք խաչով։ Կարճ ասեմ, Նիկոլը կարա հեռանա կամ խիստ պատահական, կամ իր թիմի ներսից տնգցնեն, կամ իրեն կարա ուտի իրենից մի բեթար քաղաքական գիշատիչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մնացածը կարաք պատմել ձեր մանկամիտ հետեւորդներին…»,-գրելէ   Կիվիրյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով