Նախկին ՀՀԿ-ականը կմտնի ընտրապայքարի մեջ. «Հրապարակ »

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատ խոշորացված համայնքում պատրաստվում է առաջադրվել նաեւ սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա մասնակցելու է «Կայունություն» կուսակցության ցուցակով, որի հիմնադիրներից է: Զաքարյանը հաստատեց, որ նման մտադրություն ունի։ Նա մինչեւ 2020-ը ՀՀԿ անդամ էր, սակայն 2018-ից քննադատում էր իր կուսակցությանը` կոչ անելով վերակազմակերպվել, փոխել նախագահին։ 2021թ․ ապրիլի 3-ին (Լեռնիկ Ալեքսանյանի հետ) ստեղծեց այս կուսակցությունը։ Նա Վազգեն Սարգսյանի զինակիցներից է, ժամանակին եղել է տարածքային կառավարման փոխնախարար, Երեւանի փոխքաղաքապետ, ծնունդով Ավշար գյուղից է: Արարատում թեկնածուներ են առաջադրելու նաեւ ՔՊ-ն, ՀՀԿ-ն եւ տեղի համայնքապետերի «Մեր հզոր համայնք» կուսակցությունը: Արարատի մարզը, ըստ խոշորացման նախագծի, բաժանվելու է 4 մեծ շրջանի՝ Վեդի, Արարատ, Արտաշատ, Մասիս»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով