Մարգարա գյուղում՝ սեփական տանը հայտնաբերել են 65-ամյա տղամարդու կիսամոխրացած դին

 

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ու ոստիկանները նշված փողոցի 17 տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 65-ամյա Մարկոս Գրիգորյանի կիսաայրված դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահճակալին պառկած է եղել, և վառած ծխածոտի պատճառով կրակ է առաջացել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝մահացածը միայնակ էր բնակվում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով