Մահացել է ուկրաինացի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման նախագծի հեղինակ Անտոն Պոլյակովը

 

Մահացել է ուկրաինացի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագծի հեղինակ Անտոն Պոլյակովը։ Պատգամավորը մահացել է սրտի արյունատար անոթների սուր անբավարարությունից, սրտի սուր իշեմիկ հիվանդությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, Կիեւի դատախազությունը ժողպատգամավոր Անտոն Պոլյակովի մահվան նախնական պատճառ է նշել սրտի արյունատար անոթների սուր անբավարարությունը, սուր իշեմիկ հիվանդությունը։ «Դիահերձման արդյունքներով՝ ժողպատգամավորը մահացել է սրտի արյունատար անոթների սուր անբավարարությունից, սրտի սուր իշեմիկ հիվանդությունից»,- ասվում է հաղորդագրությունում։ Սպասվում են մյուս դատաբժշկական հետազոտությունների արդյունքները։

Հիշեցնենք, որ Պոլյակովին անգիտակից գտել էին տաքսու մեջ գիշերվա կեսին, որը պարեկները կանգնեցրել էին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու պատճառով։ Դեպքի վայր ժամանած բժիշկները փորձել են վերակենդանացնել պատգամավորին, բայց դա նրանց չի հաջողվել։

«Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավոր Անտոն Պոլյակովը երկու տարի առաջ դարձել էր Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագծի հեղինակը։ Նա նաեւ ակտիվ դիրքորոշում էր արտահայտում ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով